Բաժիններ՝

Գազայում մարդասիրական աշխատողներ են զոհվել

ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Գազայի մարդասիրական հիմնադրամում աշխատող առնվազն 8 պաղեստինցի է մահացել: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Հիմնադրամը հայտնել է, որ երեկոյան կրակոցներ են արձակվել հիմնադրամի մոտ՝ շուրջ երկու տասնյակ աշխատակիցների տեղափոխող ավտոբուսի վրա, երբ այն ուղևորվելիս է եղել դեպի հարավային Գազայի օգնության կենտրոն:

Հիմնադրամը նշել է, որ իր աշխատակիցներից շատերը վիրավորվել են, իսկ ոմանք կարող են առևանգված լինել։

Հիմնադրամի ժամանակավոր տնօրեն Ջոն Ակրին ասել է, որ կազմակերպությունը ավտոբուսի վրա հարձակումից հետո քննարկել է իր կենտրոնները փակելու հարցը, սակայն որոշել է նման քայլի չգնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս