
ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է. «Որպես առաջնահերթություն ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում, որը լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ է ստեղծում մեր պետության համար։
Ներքաղաքական օրակարգում իշխանությունը պետք է գնա հանրային համերաշխության հաստատման ուղով։ Չկա ոչ մի ավելի կարևոր խնդիր, քան մեր պետության և ազգի անվտանգությունն է։
ՀՀ ԶՈւ-երը պետք է բերվեն իրավիճակին համարժեք մարտական պատրաստության՝ հատկապես Նախիջևանում անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ֆոնին։
Դաշնակից պետությունների հետ պետք է սկսվեն փակ խողովակներով համակարգումներ։
Իրանական կողմի հետ պետք է պահվի մշտական կապ դիվանագիտական և անվտանգային խողովակներով»։