Աշխարհի գերտերությունները և միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններում հաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները:
ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիայի հեղինակն Ադրբեջանն է, և Փաշինյանը կատարում է ադրբեջանական պահանջներն իր «Իրական Հայաստանով», որը ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության է, այլ ընդդեմ, որտեղ դոմինանտ է և լինելու է ադրբեջանական գաղափարախոսությունը:
Սպիտակ տունը հաղորդել է ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելի ազատ արձակման մասին։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս չունեն Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրություն: Պենտագոնի ղեկավարն այս մասին հայտարարել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Գազայի վերականգնումը և պատերազմից ավերված տարածքն ընդգրկող «մարդասիրական աղետին» վերջ դնելը կարժենա ավելի քան 53 միլիարդ դոլար, ներառյալ՝ 20 միլիարդ դոլար միայն առաջին երեք տարվա ընթացքում, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Թուրքիան որոշել է չեղարկել սիրիական ապրանքների առևտրի և տարանցման հետ կապված սահմանափակումները: Այս մասին, վկայակոչելով Սիրիայի ցամաքային և ծովային նավահանգիստների գլխավոր վարչության կապերի պատասխանատու Մազեն Ալուշին, հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև շաբաթ օրվա կեսօր ազատ չարձակի պատանդներին:
Իսպանիայի ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում կալանել է առագաստանավ, որը տեղափոխում էր 600 կիլոգրամ կոկաին և շարժվում դեպի Կանարյան կղզիներ: Այդ մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների տարածած մամուլի տեղեկագրում։
Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը․
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ցինիզմ է համարում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե արցախցիները կարող էին մնալ կռվել՝ ՀՀ թողած զենքերով, ոչ թե դուրս գալ Արցախից:
Բաքվի «Ռուսական տան» շուրջ սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը հիմնված է հայտնի մեթոդական ձեռնարկների վրա և նպատակ ունի խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Գերմանիայում լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա: Այս մասին նա նշել է ամերիկյան հրամանատարության կենտրոնակայանում:
«Փաշինյանը որևէ մեկին հետաքրքիր չէ. չունի կրթութուն, արժանիքներ… Փաշինյանն ամբողջ հայկական աշխարհ քանդել է, կռվացրել բոլորին բոլորի հետ, դրա համար նրա թիկունքում ուժ չկա։ Նա կորցրել է ազդեցությունը դրսում, հիմա՝ նաև ներսում։ Նա փակուղում է. ելք չունի, որովհետև հույսը դրել էր արտաքին ուժերի վրա, որոնք իրենից ձեռք են քաշել»,- խոսքը եզրափակեց Ավետիք Չալաբյանը։
Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» (հութիների) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին սպառնացել է վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե Գազայի հատվածում և Լիբանանում դադարեցվի հրադադարը։
Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը, որով փորձել են պարզել տարբեր երրկրների քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն այլ երկրների նկատմամբ:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը Եվրոպա իր առաջիկա այցի ընթացքում չի հայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
ԱՄՆ կառավարությունում միլիարդավոր դոլարների խարդախություններ, յուրացումներ և չարաշահումներ են հայտնաբերվել:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.) Խոսրով Հարությունյանն է:
Պաղեստինյան ահաբեկչական խմբավորման՝ փոխանակումը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հորդորել է երեքշաբթի շարունակել պատանդների ծրագրված ազատ արձակումը, հայտնում է Reuters-ը:
Իրանը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների առնչությամբությամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
«Իրենք ուզում են հարվածել Սիսիանից վերև, որն ամենանեղ հատվածն է, ճանապարհներն արդեն կառուցել են, ինչի՞ համար է դա պետք, եթե ոչ՝ մատակարարման և միջանցք բացելու համար: Նրանք ուզում են նաև Վարդենիսի ուղղությամբ որևէ տեղից մտնել Սևան, դե, պատկերացնո՞ւմ եք ինչ հարված է դա լինելու ՀՀ պետական համակարգի համար, եթե Ադրբեջանը մի տեղ մտնի Սևան. Այդ ամբողջ լճի անվտանգությունը ո՞նց ենք հետո ապահովելու»:
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի առանց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները վարում են պրագմատիկ քաղաքականություն, առանց որի Վրաստանը չի գոյատևի։
Այսօր Վաշինգտոնից ինքնաթիռ է ժամանել Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցները գրել են, թե ինքնաթիռով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։ Մասնավորապես, Flightradar ծառայության տվյալներով՝ Gulfstream G650ER բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Վնուկովոյում Մոսկվայի ժամանակով ժամը 10:17-ին։
«Ըստ էության, իրեն առանձնապես ոչ մի բան չհաջողվեց,- հավելեց նա, ապա անդրադառնալով Վենսի լուսանկարի պատմությանը՝ նշեց,- Չի լինում այնպես, որ լինի հանդիպում, ու փոխնախագահի որևէ ռեսուրսում՝ պաշտոնական որևէ էջում, այդ մասին նշում չլինի։ Ճիշտն ասած, մինչև համար ինձ համար գաղտնիք է մնում, թե ո՞վ է նրանց նկարել, Վենսը չունի այդ նկարը, նրա որևէ էջում չկա նման լուսանկար․ այդ նկարն էքսկլյուզիվ է, միայն Նիկոլն ունի»։
Հունվարի 19-ից կողմերի միջև գործում է հրադադար։ Պատանդների մի մասը վերադարձվել է՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։
Մինչ Փաշինյանը փորձում է արևմտյան այցերով ամրապնդել իր արևմտյան արտաքին քաղաքականության հեռանկարները, որոնք կասկածի տակ են հայտնվել Սպիտակ տանը Թրամփի վարչակազմի հայտնվելու հետևանքով, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ դեմ է Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն արևմտյան սցենարով։
2024 թ. սեպտեմբերին ERR-ը հաղորդել էր, որ Էստոնիան նոր ռազմաբազա է բացել Ռուսաստանի հետ սահմանի մոտ, որն ստացել է Reedo անվանումը:
Թրամփը նաև Պենտագոնին և Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոնը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում:
Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին