Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։
Վերջին շաբաթներին Սերբիայի ղեկավարը քարոզչություն էր անցկացնում իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» օգտին։ Չնայած 2022 թվականին երկրորդ 5-ամյա ժամկետով նախագահ ընտրվելուց հետո Վուչիչը պաշտոնապես հրաժարվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից, այնուամենայնիվ, նա զգալի ազդեցություն ունի կուսակցության քաղաքականության վրա։
Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։
Պենտագոնի խոսնակը նշել է, որ գերատեսչությունը խնդրում է 10,6 միլիարդ դոլար՝ օգնելու Իսրայելին պաշտպանել իրեն, 44,4 միլիարդ դոլար՝ օգնելու Ուկրաինային շարունակել իր պաշտպանությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում, ինչպես նաև 3,3 միլիարդ դոլար՝ ԱՄՆ ռազմական պահանջները բավարարելու համար։
Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։
Հյուսիսային Կորեան շուրջ մեկ տասնյակ դեսպանատներ է փակել Իսպանիայում, Հոնկոնգում և աֆրիկյան մի շարք երկրներում։ Reuters գործակալությունը հայտնում է, որ փակվել է Փհենյանի դիվանագիտական առաքելությունների 25 %-ը։ Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ […]
Եգիպտոսը վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 1-ին կբացի «Ռաֆահ» անցակետը մարդկանց անցման համար և Գազայից կընդունի 81 վիրավորի։
Ըստ արտգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։
Կարծում եմ, բոլորս համաձայն ենք, որ այս տարածաշրջանը արժանի է տևական խաղաղության և կայունության և հուսով եմ, որ միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացման
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 1-ին ժամանել է Ղազախստան, որից հետո կմեկնի Ուզբեկստան՝ փորձելով մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ France 24 պարբերականը նշում է, որ Աստանայում իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կստորագրվեն մի շարք պայմանագրեր, այնուհետև Մակրոնը կհանդիպի ուսանողների հետ, որից հետո կմեկնի Սամարղանդ։France 24 պարբերականը նշում է, որ Աստանայում իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ […]
Սեն-Ուենի քաղաքապետ Քարիմ Բուամրանը դատապարտել է հակասեմական գործողությունները։ Քաղաքային ծառայություններն արագորեն սկսել են պատերից հեռացնել խորհրդանիշները: Սեն-Ուենում նաև գրություններ են հայտնվել՝ «Պաղեստինը կհաղթահարի»:
Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան:
ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ վիրավորների անցումը հնարավորություն կստեղծի, որ հարյուրավոր պաղեստինցի-ամերիկացիներ, որոնք գտնվում են Գազայում, կարողանան դուրս գալ «Ռաֆահ»-ով։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ երբ կոնկրետ տեղեկատվություն լինի նման հնարավորության վերաբերյալ, Գազայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներն այդ մասին կտեղեկացվեն։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքին հարվածների ընթացքում սպանվել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարներից մեկը, որն առանցքային դերակատարում ուներ Իսրայելի դեմ հարձակման պլանավորման և իրականացման գործում։
Վրաստանում ապրանքաշրջանառությունը տարվա ինն ամիսներին գերազանցել է 15,9 մլրդ դոլարը, ինչը 16,5 %-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը կազմել է ավելի քան $4,6 մլրդ (աճը՝ 12,7 %), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան $11,3 մլրդ (աճը՝ 18,2%)
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։
Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն անիրատեսական է հատկապես այն դեպքում, որ Հայաստանի այս իշխանությունը գնում է դառնալու Թուրքիայի և Ադրբեջանի սատելիտը։ Նման զարգացումների դեպքում է, որ կարևոր է հասկանալ, թե այդ «Խաղաղության խաչմերուկ» ասվածին ինչպե՞ս են հասնելու, երբ մեր տարածաշրջանում կան այլ կոմունիկացիոն նախագծեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների համար ձերբակալված անձանց թիվը հասել է տասներկուսի. ձերբակալվել է ևս յոթ անձ։ Այդ մասին հայտնել է Դաղաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանն է։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատականի համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրի ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։
Ուկրաինայի Վիննիցայի մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել հեպատիտ A-ով զանգվածային վարակների պատճառով։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Միացյալ Նահանգները կարծում է, որ անհրաժեշտ է դիտարկել հումանիտար դադարներ մտցնելու հարցը Գազայի հատվածում շարունակվող մարտերի ֆոնին։ Այդ մասին ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ուկրաինան Լեհաստանից հաղորդագրություն է ստացել նոյեմբերի 3-ից մինչև տարեվերջ փոխադրողների կողմից անցակետի հնարավոր փակման մասին։ Այդ մասին ասել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Ադրբեջանի բանակը մտնում է։ Մենք 1994 թվականից ի վեր այդ ամենը տեսել ենք և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ։
Ֆրանսիայի իշխանությունները հանդես են եկել ԵՄ-ում կոռուպցիայի ու շահերի բախման մոնիտորինգի համար անկախ մարմնի ստեղծման օգտին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, ադրբեջանական կողմը ևս նմանատիպ հայտարարություն արեց։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին: