Թուրքական ապրանքը Իսրայել է հասնում Պաղեստին մակագրությամբ, իսկ հետո փոխվում Իսրայել

Թուրքական ընդդմիադիր «Gazete Duvar» լրատվամիջոցի լրագրողներից Մեթին Ջիհանը սոցցանցում գրառում է կատարել թուրք-իսրայելական առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լրագրողը նշում է, որ երկու երկների միջև շարունակվում են առևտրատնտեսական հարաբերությունները՝ առանց տվյալների մեջ նշվելու։ Նա մանրամասն նշել է, թե դա ինչպես և ինչ մեխանիզմով է կազմակերպվում։ Ըստ նրա՝ Թուրքիայի մաքսակետից դուրս գալուց հետո ապրանքի վրա նշվում է Պաղեստին, իսկ ճանապարհին փոխվում Իսրայել։

Նավը հասնում է իսրայելական նավահանգիստ և ապրանքը հանձնվում է իսրայելցի գնորդին։ Այս աշխատանքի համար միջնորդավճար է վճարվում Պաղեստինում ստեղծված ընկերությանը։

Լրագրողը նշել է, որ այս մեխանիզմով շարունակվում է երկկողմ առևտուրը, չնայած նրան, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցվում են կողմերի միջև առևտրային հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ մայիսի 2-ից Թուրքիայի և Իսրայելի միջև արտահանման և ներմուծման գործարքները դադարեցվում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031