Հաղորդվում է, որ կենտրոնում բուժում էր ստանում մոտ 40 մարդ։
Քվեարկությունից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Իսրայելին տրամադրվող օգնությունն առանցքային նշանակություն ունի, և հարկավոր է, որ ԱՄՆ-ն հստակ ուղերձ հղի աշխարհին, որ Իսրայելի դեմ սպառնալիքները կհանդիպեն ուժեղ դիմադրության։ Ջոնսոնը Սենատին և Սպիտակ տանը կոչ է արել արագ գործել և «անցկացնել օրինագիծն, ինչպես դա արեց Ներկայացուցիչների պալատը»։
Կիրակի օրը նույնիսկ գերմանական ոստիկանությունն է հապաղել հայ ցուցարարներին պաշտպանելու գալ՝ թուրքերի հետ հնարավոր առճակատումը կանխելու նպատակով:
Պատժամիջոցները և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումն արդեն մոտ 1,5 տրիլիոն դոլար են արժեցել Եվրամիությանը, փոխադարձ առևտրի ծավալը նույնպես ձգտում է զրոյի: Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Խնդիրներ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաճախ զարմանում ենք. Միրզոյան
Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սրացման վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 9061 մարդ։
Իսկ նոյեմբերի 1-ին և 2-ին «Ռաֆահ» անցակետով Գազայից Եգիպտոս է անցել ավելի քան 700 օտարերկրյա քաղաքացի, ինչպես նաև տասնյակ ծանր վիրավորներ։
Դեսպանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է խարսխվի տարածաշրջանի խաղաղությունը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023 թվականի վերջի գնաճի կանխատեսումը` այն դարձնելով 65%:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «հունից դուրս է եկել» ռուս հաքերների հետ զրույցի պատճառով, հեռախոսազանգը կարող է նրա դիվանագիտական խորհրդականի պաշտոն արժենալ, հայտնել է Affaritaliani հարթակը՝ հղում անելով Իտալիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին:
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները «ավելի շատ գումար է ծախսում բարձրագույն կրթության վրա, քան ցանկացած այլ երկիր»:
Թուրքիայի առևրտրի նախարար Օմեր Բոլաթը տեղեկություն է հայտնել Եվրամիության հետ հարաբերությունների, ավտոմոբիլային, անշարժ գույքի և այլ ոլորտներում գների անարդար բարձրացման և պահեստավորման ստուգումների վերաբեյալ։
Հինգ օրից կլրանա պատերազմի մեկնարկի մեկ ամիսը։ Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալ փոփոխությունները.
168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և հարցը, թե ի՞նչ հետևանքներ կունենան այս զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն է՛լ ավելի մեծ ոգևորությամբ հակառուսական հարցազրույցներ են տալիս, քայլեր անում, Արևմուտքին փորձում ապացուցել իրենց արևմտամետությունը և անկեղծությունն այս հարցում։
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։
Ռազմագետ Դավիթ Ջամալյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այժմ բոլոր գործողությունները զարգանում են «նիկոլական մանիպուլյացիաների տրամաբանությամբ»: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն դրական քայլ չեն անում ՀՀ տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում, այլև ռուսներին տարածաշրջանից հեռացնելով՝ շատ ավելի մատչելի թիրախ են դարձնում Սյունիքը թշնամական երկրների համար:
«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:
«Ռազմական էսկալացիան միշտ էլ հավանական է եղել, նույնիսկ ավելի վատ կանխատեսումներ են եղել։ Եթե համացանցում հետևեք, կա մի խումբ, որը գրում է՝ Ադրբեջանը հարձակվելու է 10 օր հետո»։
Պակիստանի իշխանությունները փաստաթուղթ չունեցող անօրինական ներգաղթյալ աֆղանստանցիներին կոչ են արել շարունակել կամովին հեռանալ երկրից։
Հոֆմանը դրական է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։ «Առաքելությունը, կարծես թե, հաջողված է, քանի որ այն կարող է զսպող ազդեցություն ունենալ և հնարավորություն է տալիս հաշվետու լինել ԵՄ ղեկավարությանը:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1405 զոհ, 5431 վիրավոր։
France 24 պարբերականը հաղորդում է, որ տարածաշրջանում գրանցվել են մի քանի տասնամյակի ընթացքում ամենաուժգին քամիները։ Պուենտ դյու Ռա հրվանդանում քամու արագությունը հասել է 207 կմ/ժ-ի։
ԵՄ-ում այժմ միաբանություն կա այն բանի վերաբերյալ, որ մենք պետք է ընդլայնվենք: Դա Ուկրաինայում (խմբ․՝ հակամարտության) աշխարհաքաղաքական հետևանքն է…
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել էր 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում և վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։
Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր:
Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ արևմտյան ցանկացած նման կարգի ինստիտուտ, որն իբր ունի գործառույթ ցեղասպանությունների կանխարգելման, իրականում քողարկում են արևմտյան պետությունների կողմից, որևէ երկրի ու ժողովրդի կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Այսինքն՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, երկրների քողածածկույթն են։
Մոտ ժամանակներս պատրաստ ենք կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. Զախարովա