Իրանը և Օմանը համատեղ ծովային զորավարժություններ են անցկացրել Հորմուզի նեղուցում

Համատեղ փրկարար ծովային զորավարժություններ են անցկացվել՝ Իրանի եւ ԻՀՊԿ-ի, ինչպես նաեւ Օմանի ռազմածովային նավատորմի ռազմանավերի, ականակիրների մասնակցությամբ, տեղեկացրել է Mehr-ը։

«Լեռնային բազեներ-1» համատեղ ծովային փրկարար ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցել են Իրանի ՌԾՈւ, ԻՀՊԿ, ինչպես նաեւ Օմանի ՌԾՈւ վերջրյա եւ օդային մարտական զորամասերի ռազմական նավերը, իրականացվել են Հնդկական օվկիանոսի հյուսիսում եւ Հորմուզի նեղուցում։

Զորավարժություններն անցկացվել են մարտական պատրաստվածությունը բարձրացնելու եւ ծովում անվտանգության ապահովման սցենարներին վերաբերող համաձայնագրերի իրականացման նպատակով, Իրանի եւ Օմանի Սուլթանության բարեկամության համատեղ ռազմական հանձնաժողովների շրջանակում։

«Իրանական «Jamaran» ականակրի առկայությունը ԻՀՊԿ ՌԾՈւ վերջրյա այլ մարտական միավորների հետ այդ զորավարժություններում ցուցադրել է ազգային ինքնաբավությունը ռազմածովային պաշտպանության միջոցների ոլորտում»,- գրել է իրանական ԶԼՄ-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031