ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ հավանական է համարում՝ ընդունելու Մոսկվայի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում, սակայն յուրաքանչյուր առաջարկ, եթե կոնկրետ է լինում, քննարկում են։
Դոնալդ Թրամփն էապես մեծացնում է ճնշումը տարածաշրջանում առանցքային դաշնակիցների վրա, որպեսզի նրանք աջակցեն Գազայի ողջ բնակչությանը վերաբնակեցնելու և տարածքը վերակառուցելու իր համարձակ առաջարկին:
Հայտարարությունը համընկել է ամերիկյան ատոմային Alexandria սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ ժամանման հետ։
Փաշինյանն իր հոդվածում գրել էր, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում. ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»:
ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները միասին, ոչ թե փոքր խմբերով։
«Ուկրէներգո»-ն հայտարարել է էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։
Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:
Առաջիկա օրերին կլինեմ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում՝ մասնակցելու տարբեր ծրագրերի։ Դրա մասին սոցցանցում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է երկրի պաշտպանության բանակին պատրաստ լինել ցանկացած սցենարի՝ կապված պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից Գազայի հատվածի գործարքի խախտման հետ։
Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան դատապարտում է Փաշինյանի հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իսկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան:
Փետրվարի 14-16-ը Գերմանիայում կանցկացվի Մյունխենի անվտանգության 61-րդ միջազգային համաժողովը, որին կմասնակցեն երկրների և կառավարությունների ավելի քան 60 ղեկավարներ։ Այնտեղ՝ Մյունխենի Bayerischer Hof հյուրանոցում, համաժողովը կնախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը, իսկ բացումը կիրականացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Երկրի պետական պարտքն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է ազգային ՀՆԱ-ն
ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ սադրանք չի համարում Ադրբեջանի իշխանությունների՝ երկիր իր մուտքն արգելելու որոշումը։ Նշենք, որ Վալուևը իշխող «Եդինայա Ռոսիա»կուսակցության անդամ է։ «Ես դա չեմ դիտարկի որպես ինչ-որ սադրանք։ Արևելքը նուրբ հարց է: Ցանկացած արևելյան առաջնորդ, արևելյան, Ադրբեջանը մենք դեռ համարում ենք արևելյան հանրապետություն, պետք է համապատասխանի իր հաստատված պատմական ավանդույթներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է փետրվարի 10-ին 25% մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող պողպատի և ալյումինի համար: Այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է նախագահական ինքնաթիռում, դեպի Նյու Օռլեան՝ Սուպերբոուլի չեմպիոնական հանդիպմանը մեկնելիս:
Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են մոտ ապագայում Մոսկվայում անցկացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։
Բրյուսելը կարող է վրեժխնդիր լինել «մեկ ժամվա ընթացքում», եթե Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների ներմուծման համար։ Դրա մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Բունդեսթագի արտահերթ ընտրություններից առաջ առաջին հեռուստաբանավեճում։
«Նիկոլի ամերիկյան երազախաբությունը». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
The Washington Post-ը հրապարակել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը, որը նվիրված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնի ավելի քան 9000 ընկերություն։ Միջոցառմանը մասնակցում է 90 երկրի ներկայացուցիչ։
Հերթական հոդվածիս վերնագիրը կարդալով՝ ոմանք գուցե տարակուսեն` մտածելով, թե ինչո՞ւ եմ շուտասելուկ հիշեցնող այդ տառակույտից սկսում իմ հերթական հեռակա շփումը հարգարժան ընթերցողի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանն է։
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել խիստ դիրքորոշում ցուցաբերելու Գազայի հատվածի և նրա բնակիչների համար ԱՄՆ-ի «վտանգավոր» ծրագրի դեմ:
Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։
«Ասում են՝ պատերազմ եք ուզում. ո՛չ, չենք ուզում, բայց Նիկոլի բերած խաղաղությունն էլ չենք ուզում։ Արցախում էլ հիմա խաղաղություն է, բայց հայ չկա։ Ալիևին իր ուզածը տվեց, Էրդողանին էլ՝ իր ուզածը, տակը Հայաստան չի մնալու, այնպես որ, թող իր իրերը հավաքի, գնա տուն, տեսնենք, Հայաստանը մնո՞ւմ է, թե՞ ոչ։ Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը նիկոլիզմն է՝ Ալիևին և Էրդողանին հավասար սպառնալիք»,- խոսքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Իսրայելը պատրաստ է համաձայնել Գազայի հատվածում մշտական հրադադարի կնքմանը միայն այն պայմանով, որ արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հեռացվի իշխանությունից։
Ծովային բեռնափոխադրումներով զբաղվող թուրքական «Medkon Lines» ընկերությունը 3 տարվա դադարից հետո կրկին սկսել է Ստամբուլ-Գեբզ-Օդեսա ուղղությամբ նավարկությունները:
Ադրբեջանը հայտնել է, որ բացահայտել է Ռուսաստանի շահերը ներկայացնող խմբի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով այլևս փակուղու մեջ է, նա հայտնվել է իր իսկ հյուսած թակարդում և ուստի անում է ցայտնոտային քայլեր, որոնք ավելի են վատթարացնում ոչ միայն իր, այլև, ցավոք, Հայաստանի վիճակը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում շեշտեց Զոհրաբյանը՝ վկայակոչելով միջազգային տարբեր կենտրոնների վերլուծություններ՝ 2025-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կանխատեսումներով: