Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի բարձր գիտակցումը որպես հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական», – իր խոսքում ընդգծել է Օլեգ Եսայանը:
«Մենք տեղյակ էինք՝ ինչ է կատարվել Ուկրաինայում, և աշխատել ենք մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանել, դա մեր համար մեկ խնդիրն էր, իսկ երկրորդ քայլն արդեն այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրը պետք է լինի»:
«Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելել է 5 տարի ժամկետով մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Բեռլինում հունիսի 2-ին կընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Շուրջ 3500 փախստական ու ներգաղթյալ է Եվրոպա ժամանել Միջերկրական ծովով 5 օրում, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության և հատուկ ծառայությունների սխալները հանգեցրել են այն բանին, որ ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի հարյուր մարդու տվյալ է ոչնչացվել:
Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա գլոբալ տնտեսության և միջազգային գործերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիայի աստվածաբանների բարձրագույն խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ Ֆաուզանը թագավորության բնակիչներին արգելել է լուսանկարվել կենդանիների հետ:
Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել Ուկրաինան, եթե ժողովուրդը իրեն աջակցի, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պատմական այցը Հիրոսիմա սկսել է ամերիկյան «Իվակունի» ավիաբազա այցով, հայտնում է RIA Novosti-ն:
Այս տարի նշվում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության 25-ամյակը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը` հանդես գալով Եվրամիության կողմից իրականացվող «Ադրբեջանում ինստիտուցիոնալ շինարարության ոլորտում գործունեության աջակցություն» (SİBA) նախագծի շրջանակում անցկացված համաժողովում:
Տոկիոյի միջազգային «Խանեդա» օդանավակայանի թռիչքուղում այրվել է Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 302 ուղևոր և անձնակազմի 17 անդամները, հայտնում է BBC-ն:
Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ ի դեմս Ռուսաստանի հուսալի դաշնակցի կգտնի, որը պատրաստ է օգնել լուծել կենսական խնդիրները: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասվում է «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի ուղերձում:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնական Ռոբին Դաննիգանը կայցելի Ադրբեջան:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի գագաթաժողովի արդյունքով հայտարարել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին, հայտնում է RIA Novosti-ն:
G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 6 ամսական բնակչուհին ամենափոքր տարիքի մարզիկն է դարձել, որն զբաղվում է ջրադահուկային սպորտով: Ռեկորդի տեսագրությունը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին անվանական ատրճանակ է նվիրել Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է TASS-ը:
F-18 ռազմական ինքնաթիռների երկու օդաչուները փրկվել են: Ինչպես գրում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է Պենտագոնի երկայացուցիչ Պիտեր Կուկը:
Հյուսիսային Կարոլինայում երկու ռազմական F-18 ինքնաթիռ են բախվել երկնքում:
2014 թվականին Անգլիայում եւ Ուելսում 130 ուսանողներ, որոնք սովորում էին բուհերի ցերեկային բաժանմունքներում, իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ կյանքի հետ իրենց հաշիվները մաքրել են 97 պատանիներ եւ 33 աղջիկներ:
«Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝ պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գորողությունների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են»։
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ը, որը Ստամբուլից ուղևորվում էր Լոնդոն, արտակարգ վայրէջք է կատարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի իրի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
«Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե մինչև որ սահմանն է պատրաստ ԵՏՄ-ում ինտեգրվել, և ըստ դրա որոշի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների շրջանակը»,- նշեց Բորիս Նավասարդյանը: