Թուրքիայում կրկին տասնյակ մարդիկ են ձերբակալվել
Թուրքիայում գյուլենականների դեմ ուղղված հետախուզականորոնողական գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Թուրքիայի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից ազգային հետախուզության ծառայության, ոստիկանների եւ զինվորականների շարքերում եղած ծպտյալ գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների ժամանակ բերման ենթարկված 71 անձից 33-ը ձերբակալվել է:
Նախապես ձերբակալման որոշում էր կայացվել 109 անձի նկատմամբ:
Բացի այդ, Դենիզլիում ձերբակալվել է հեռահաղորդակցության ոլորտի 14 աշխատակից: Ձերբակալման հիմք է հանդիսացել նրանց բջջային հեռախոսներում եղած Bylock բջջային հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:
Ձերբակալվածների վերաբերյալ Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ Թուրքիայի հեռահաղորդակցության ծառայության (TİB) նախկին աշխատակցի անունով բանկում կա 1 մլն դոլար եւ 50 հազար եվրո:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ: