Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։
Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:
Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվելու նախագահության 100 օրվա ընթացքում, եթե հաղթանակի նախագահական ընտրություններում:
Սիրիական Հալեպ քաղաքում թեժ մարտեր են ընթանում այն բանից հետո, ինչ շաբաթ օրն ավարտվեց հրադադարի եռօրյա ժամկետը, հայտնում են սիրիացի ակտիվիստները:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նոր նամակները:
Իրաքի խորհրդարանը արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա:
Իտալիայում չունեւորների թիվը հասել է 2005 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնել է Caritas միջազգային բարեգործական կազմակերպությունը:
Tesla Model 3 նոր էլեկտրոմոբիլի շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոսել է Ուկրաինայի մասին:
«Այս ընտրություններում նախագահական բանավեճերն ավելի կարեւոր դեր խաղացին, քան նախորդներում. Մասամբ այն պատճառով, որ երկու թեկնածուներն էլ չեն վայելում հասարակության համակրանքը: Մարդիկ հարցի տակ են դնում Դոնալդ Թրամփի խառնվածքն ու Հիլարի Քլինթոնի վստահելիությունը»:
«Ընդհանուր լեզուն այդքան էլ հաճախ չի արտահայտվում, որքան կցանկայինք: Միաժամանակ ընդհանուր լեզվի բացակայությունը լրացվում է ինչ-որ չափով ղեկավարների` աշխատանքներն այս ձեւաչափում շարունակելու պատրաստակամությամբ»,-հայտարարել է խոսնակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել և ցինիզմ է որակել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, այն է՝ մեղադրել ՌԴ-ին հումանիտար ճգնաժամի մեջ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դա ցինզմ է այն դեպքում, երբ Արևմուտքը հանգիստ հետևում է, թե ինչպես է «ան-Նուսրա»-ն խափանում սննդամթերքի մատակարարումները:
ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:
ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հայտարարելով նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին, նպատակ է հետապնդում վերջնականապես խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման դիտարկում РИА Новости-ի հետ զրույցում արել է ՌԴ փոխարտգ&ործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Ռուսաստանի Դաշնության Յամալի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան անհետացած ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է:
Պրահայում ձերբակալված Եվգենի Նիկուլինին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել հաքերային հարձակման եւ տեղեկատվության գողության համար LinkedIn, Dropbox ևFormspring ընկերությունների համակարգիչներից:
Աշխարհն, ի վերջո, հաղթահարում է այն մտակերտվածքը, որի համաձայն բարգավաճման տանող ուղին էներգակիրների այրումն է: Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում անդամ երկրները ռեկորդային ժամանակահատվածում ընդունել են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Այս շրջադարձային միջոցն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին: Այդ պատմական մեկնակետն ամփոփում է ավելի կանաչ, մաքուր և սակավ ածխածնային զարգացման մեր լավագույն հնարավորությունը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Գյունթեր Քրինգսը, պատասխանելով Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցին, հայտնել է, որ ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակ դիմածների շարքում եղել են նաև կանայք և երեխաներ: Ներկայացված դիմումները կառավարությունը նախատեսում է առանձին-առանձին դիտարկել:
Անհավատալի է, սակայն, նախընտրական բանավեճից հետո ահա նրանք նորից կողք կողքի: Հանրապետական Դոնալդ Թրամփին ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին միավորել էր Ալ Սմիթի ամենամյա երեկոն՝ կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառում, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվում է կարիքավոր երեխաների օգտին:
Նոբելյան կոմիտեն վերջնականապես հրաժարվել է ամերիկացի նշանավոր պոետ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ հեռախոսով կապվելու փորձերից, որպեսզի նրան հայտնի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման մասին եւ պարզի՝ գալու է նա արդյոք դրա հանձնման արարողությանը:
«Տեսնում ենք, որ լարումը չի վերացել, բանակցային սեղանին իրերի դրությունն էլ ավելի է սրվել»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով չբացառել, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում կարող են նոր բռնկումներ լինել»։
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից:
Ռուսաստանը քննարկում է Լիբանանին մարդասիրական օգնության տրամադրումը վերսկսելու հարցը:
Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա:
Օբաման, որ այդքան բարյացակամ էր և այդքան մոտ էր այդ բառն արտասանելուն, և գործնականորեն էլ ապացուցեց, որ հավատում է (Թուրքիա գնալով և խորհրդարանից հայտարարելով, որ դուք ձեր պատմության հետ հաշվի պիտի նստեք, ինչն աննախադեպ էր քանի որ ոչ մի նախագահ դա չի արել), չարտասանեց:
«Պոբեդան» կարող է շաբաթական 7 անգամ չվերթներ իրականացնել:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անսպասելիորեն ընդհատել է հարցազրույցը NBC-ի հեռուստաընկերության մասնաճյուղերից մեկի հետ, երբ լրագրողուհին խնդրել է նրան մեկնաբանել ռասիզմի վերաբերյալ նրա հասցեին հնչող մեղադրանքները:
Մայքլ Հեսսեմանը նշեց, որ դրանք հիմնականում Հռոմի պապերի վարած գրագրություններ են առավելապես Արևելքում իրենց ներկայացուցիչների, ինչպես նաև կապուցինյան և ֆրանցիսկյան օրդենների ներկայացուցիչների հետ: Ըստ գիտնականի` այս փաստը ցույց է տալիս, որ Պապը շատ ավելի լայն տեղեկատվության շրջանակ ուներ, քան զուտ կաթոլիկ միսիոներներն էին: Փաստաթղթերը հիմնականում իտալերեն և ֆրանսերեն լեզուներով:
ԱՄՆ դիրքորոշումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, անփոփոխ է։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։