
Պենտագոնը փոխում է ռազմավարությունը Սիրիայում С-300-ների պատճառով. WP

Պենտագոնը դիտարկում է Սիրիայում ռազմավարության փոփոխության հնարավորությունը այդ տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման պատճառով, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչություններում իր աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ ՊՆ-ն առանց դրա էլ այնքան չէր խթանում ռազմաօդային ուժերի օգտագործմանն անգամ անվտանգ գոտիներում պարեկության նպատակով, իսկ ռուսական С-300-ների տեղակայման մեջ բազմաթիվ զինվորականներ ներկայումս նկատում են «պատերազմի հավանականություն»։
Անվտանգության ազգային խորհրդի անցած հանդիպմանը հիմնականում քննարկվել են Մոսուլի և Ռաքքայի ազատագրման գործողությունները, իսկ ռազմավարության հնարավոր փոփոխությունները՝ թռիչքները փոխարինել քրդերին և Հալեպի ապստամբներին սպառազինության մատակարարման ավելացմամբ, որոշվել է ավելի ուշ քննարկել։