Բաժիններ՝

Թուրքիայում բանտարկվել է Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը

Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:

Քութբեթթին Գյուլենը մեղադրվում է զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու մեջ, նրա գործը ուղարկվել է դատարան:

Քութբեթթին Գյուլենը չի ընդունում իր մեղքը եւ ժխտում է որեւէ ահաբեկչական կազմակերպության իր անդամակցությունը:

Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել հոկտեմբերի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31