
Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի հարգանք չունի ԱՄՆ գործող նախագահի նկատմամբ և որ ինքը պատրաստ կլինի հանդիպել Պուտինի հետ երդմնակալության արարողության նախօրեին, եթե իրեն նախագահ ընտրեն, հայտնում է The Washington Post-ը։
«Կարծում եմ, որ ես կարող եմ պատկերացնել Պուտինի և Ռուսաստանի հետ հանդիպումը մինչ Սպիտակ տուն մուտք գործելը։ Կարծում եմ՝ դա հիանալի կլիներ»,- հայտարարել է Թրամփը։
«Խնդիրն այն է, որ Պուտինը ոչ մի հարգանք չունի Օբամայի նկատմամբ, ընդհանրապես նրան չի սիրում ու չի հարգում։ Եվ Օբաման չի սիրում Պուտինին։ Նրանք հակակրանք ունեն միմյանց հանդեպ»,- հավելել է նա։
Ընդ որում՝ Թրամփը Օբամային և ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրել է ՌԴ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մեջ, որոնք, ըստ նրա, վատագույն վիճակում են՝ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։