Եմենում հակամարտող կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ. ՄԱԿ
Եմենի հարցով հատուկ ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է, որ Եմենում 72 ժամով սահմանվել է հրադադար՝ սկսած հինգշաբթի օրվանից։
Նրա խոսքով՝ ինքը հրադադարի համաձայնություն է ստացել հակամարտության բոլոր կողմերից։ Այն պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 19-ին՝ ժ. 23.59-ին։
Ուլդ Շեյխ Ահմեդը պահանջել է բոլոր շահագրգիռ կողմերից խստորեն հետևել հրադադարի պայմաններին, այդ թվում՝ ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողություններն ու մատչում ապահովել մարդասիրական օգնությանը։
Նախօրեին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր թագավորության ցանկության մասին՝ նպաստել հարևան երկրում հրադադարի հաստատմանը։
«Մենք հրադադար ենք ցանկանում Եմենում»,- նրա խոսքերը մեջբերել է Sky News Arabia-ն։