Նոր հարված է հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ռազմական լոգիստիկ օբյեկտներին նոր զանգվածային հարված է հասցվել. խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավահանգիստներ, վերանորոգման ձեռնարկություններ և նավեր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Նախարարության տվյալներով՝ Չեռնոմորսկ նավահանգստում հարվածներ են հասցվել ավտոմեքենաների ագրեգատների գործարանին և տերմինալին, որտեղ ռազմական տեխնիկա է վերանորոգվել։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Օդեսայից հարավ գտնվող ծովում, ինչպես նաև «Նիկոլաև» և «Յուժնի» նավահանգիստներում գտնվող 4 բեռնանավերին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։

Հարձակումների մասին հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերի իշխանություններ։ Լենինգրադի մարզում անօդաչուները հարձակվել են Կրասնի Բոր գյուղում գտնվող Wildberries–ի պահեստի վրա։ RWB միացյալ ընկերության տվյալներով՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Շարունակվող գրոհների ֆոնին ՌԴ ԱԳՆ–ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով զոհվել է 49 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 4 երեխա։ Նրա խոսքով` անօդաչուների ուկրաինական օպերատորներն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում հասարակական տրանսպորտը. ամռան սկզբից ավելի քան 30 ավտոբուս է հարվածի տակ հայտնվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31