«Ուղերձը, որը եվրոպացիները պետք է հասցնեն Պուտինին, հռչակում է. «Մենք ձեզ հետ համաձայն չենք»»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Եվրոպացիները պետք է խստորեն պնդեն իրենց դիրքորոշումը, սակայն, դրա հետ միասին, չփակեն դուռը Ռուսաստանի առաջ, եթե նա ցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Շուլցը։
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել, ասվում է ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության հայտարարության (US STRATCOM) մեջ։
Ռուս զինվորականները պայմանական հարվածներ հասցնելու մարզումներ են անցկացրել Լենինգրադի մարզի Արևմտյան ռազմական շրջանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի օգնությամբ։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում։
Ուկրաինական խոշորագույն «Ինդար» դեղագործական ընկերությունը պլանավորում է Ադրբեջանում կառուցել դեղամիջոցների արտադրության գործարան, հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն Բաքվում բացված «Բացահայտիր Ուկրաինան» զբոսաշրջային ֆորումում, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ ռուսական ռազմանավերը կործանիչ-ռմբակոծիչներ են տեղափոխում Սիրիայի Հալեպ քաղաքում իրենց ավիացիայի ուժեղացման նպատակով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով դաշինքին։
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել Հալեպի ռմբակոծությունների «մարդասիրական դադարը»։
«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Աֆղանական բանակի զինծառայողի համազգեստ հագած անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականի՝ քաղծառայողի և զինվորականի:
Երեկ ուշ երեկոյան Բեռլինում մեկնարկած «նորմանդյան քառյակի» նիստից առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը: Այս մասին հայտնել է ռուս լրագրող Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ը:
«Ռուսաստանի հայկական ինքնակազմակերպման հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանում գործարար գործունեություն ծավալած նորահարուստ հայերն են: Միացյալ Նահանգներում դա շատ ավելի հորիզոնական բնույթ է կրում»:
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում կատարվող ներդրումները 8,7 մլրդ դոլարով կամ 57 տոկոսով նվազել են:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում 20 անձ է ձերբակալվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ երդմնակալության արարողությունը հանդիպելու մտադրությանը, հայտնում է TASS-ը։
Նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլար մակարդակը մինչև 2021 թվականը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդքան շատ բան չի ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ո՛չ Ուկրաինայի և ո՛չ էլ Սիրիայի հարցերի վերաբերյալ, գրում է Neue Zuercher Zeitung շվեյցարական թերթը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման հնարավորության բացակայության մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի վերջին պետական ընթրիքն է կայացել Սպիտակ տանը, գրում է USA Today-ը։