Թրամփ․ Պուտինն ու Զելենսկին ցանկանում են ավարտել հակամարտությունը, ստիպված կլինեն զիջումների գնալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են գործարք կնքել՝ Ուկրաինայի հակամարտությունը ավարտելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։

Թրամփն այս մասին ասել է Քեմփ Դևիդի իր նստավայրում կառավարության նիստի ժամանակ։

«Կարծում եմ՝ նա (Զելենսկին՝ խմբ.) ցանկանում է գործարք կնքել, և կարծում եմ՝ Պուտինն էլ է ցանկանում գործարք կնքել։ Ոչ ոք չի ցանկանում գնալ զիջումների, բայց նրանք երկուսն էլ ստիպված կլինեն որոշակի զիջումների գնալ», — ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ավարտել է ութ պատերազմ, և որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, իր կարծիքով, պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Նա նաև նշել է, որ կարգավորման հեռանկարը «ավելի մոտ է, քան կարելի է պատկերացնել»։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ հետագա երկխոսության համար։

2022 թվականին Ստամբուլի բանակցությունների արդյունքում մշակվել և նախաստորագրվել էր Ուկրաինայի մշտական չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծ։ Ռուսաստանի նախագահը 2023 թվականին հայտարարել էր, որ փաստաթուղթը ներառում էր Ուկրաինայի չեզոքության և անվտանգության երաշխիքների դրույթներ, սակայն, նրա խոսքով, այն հետագայում մերժվել է ուկրաինական կողմի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031