Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը

Վլադիմիր Զելենսկու գրասենյակը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ՝ խնդրելով քննարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Գլխավոր դատախազության գրասենյակը ստացել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի դիմումը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական վարույթ սկսելու հնարավորությունը քննարկելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունում հայտնել են, որ դիմումը գրանցվել է հուլիսի 30-ին, սակայն դրա հիման վրա այս պահին որևէ քրեական գործ դեռ չի հարուցվել։

«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ մինչ այդ Զելենսկու գրասենյակ էր դիմել արտերկրում գտնվող բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների խումբը՝ խնդրելով իրավական գնահատական տալ Լուկաշենկոյի գործողություններին՝ կապված այն բանի հետ, որ Բելառուսը աջակցել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031