Բաժիններ՝

Ճապոնիայում 50 հազար ուղևորներ են մնացել ճանապարհին գնացքների գծի խափանման պատճառով

Ճապոնիայի «սինկանսեն» արագընթաց գնացքների առնվազն 51 հազար ուղեւորներ են ճանապարհին մնացել Տոկիոյի եւ Ֆուկուոկայի միջեւ՝ երկրում ամենածանրաբեռնված ճյուղի էլեկտրացանցի անսարքությունների պատճառով: Հունիսի 22-ին այս մասին հայտնել է Central Japan Railway Company ընկերությունը, որի տնօրինության տակ է այդ ուղեգծի մի մասը:

Central Japan Railway Company-ի ներկայացուցիչ Յասույուկի Համասակին արդեն ներողություն Է խնդրել ուղեւորներին պատճառված անհարմարությունների համար: Նորոգման աշխատանքների համար պահանջվել է շուրջ հինգ ժամ, եւ այդ ընթացքում 3-6 ժամ ճանապարհին են մնացել ավելի քան 60 շարժակազմեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930