Բաժիններ՝

Թրամփը հարկերի ամենամեծ իջեցումն է խոստացել ԱՄՆ-ի պատմության մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է հարկերի ամենախոշոր իջեցումն ԱՄՆ-ի պատմության մեջ։

«Մենք շատ լուրջ աշխատում ենք հարկերի կրճատման վրա: Եվ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ես եմ պլանավորում, ապա դա կլինի խոշորագույն կրճատումն ԱՄՆ-ի պատմության մեջ»,- ասել է նա՝ հունիսի 21-ին կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Այովայի նահանգում:

Նրա խոսքով՝ այժմ ԱՄՆ-ում ամենաբարձր հարկերն են աշխարհում: «Եվ մենք պատրաստվում ենք իրապես իջեցնել դրանք: Ես չեմ ասի, թե դրանք կդարձնենք ամենացածրերը, բայց կիջեցնենք»,- նշել է նա:

Ըստ որում Թրամփը դեմոկրատներին մեղադրել է, որ նրանք իր համար խոչընդոտներ են ստեղծում հարկային բարեփոխման հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս