ԵՄ երկրները համաձայնել էին երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։
«Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում, նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալելու, ցանցեր ձևավորելու»:
Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index) կազմող տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում նշվում է, որ զեկույցում ընդգրկված 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում:
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Այժմ, երբ ավելի քան մեկ տասնյակ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մտադրությունը առաջադրվելու 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամերիկահայերը մտածում են, թե իրենք ում աջակցեն հաջորդ տարվա ընտրություններում:
ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնք արգելում են հարցաքննությունների ժամանակ կիրառել կտտանքներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ու տարածքների ցուցակը, որոնք, ըստ Բրյուսելի, օգնում են իրենց ֆինանսական ռեզիդենտներին խուսափել հարկերի վճարումից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաղեստինի ինքնավարության կառավարությունը, որը 1 տարի առաջ ստեղծվել էր ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ շարժումներին միավորելու նպատակով, լուծարվել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռամի Համդալլան հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն Գերմանիայի կառավարության վերլուծության՝ ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը կարող է միանալ մոտ 200 հազար զինյալ:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ «ամագ» բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Ռուսաստանը դեմ է այսպես կոչված թեթև թմրանյութերի օրինականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:
Սիրված երգչուհին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա ազգականները, ընկերներն ու երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր մինչև վերջին պահը հույս ունեին, որ նա կբուժվի: Նրան վերջին հրաժեշտը տալու են եկել Օլգա Օռլովան, Դիանա Գուրցկայան:
Հունաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ եթե Աթենքին չհաջողվի պայմանավորվել միջազգային վարկատուների հետ հավելյալ օգնության տրամադրման վերաբերյալ, երկիրը կարող է լքել Եվրամիությունը ու նոր դեֆոլտ հայտարարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալությունը չի բացառել ջրհեղեղից տուժած Թբիլիսիում համաճարակի տարածումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վաշինգտոն-Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Քըրք Քրքորյանի կորուստը, ով ս.թ. հունիսի 15-ին կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Քրքորյանը հարգարժան գործարար էր, բարերար, և ամերիկահայ համայնքի խորհրդանշական առաջնորդ:
Ռուսաստանն իր առաջ նպատակ չի դնում սկսել սպառազինությունների մրցավազք Արևմուտքի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևն այսօր պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Նրան կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ամենագլխավոր հարցը, որը քննարկվել է, ծովային հատվածով գազատարի առաջին ճյուղի շինարարությունն սկսելն է: Ու դրա համար հարկավոր է մինչև հունիսի վերջ ստանալ թույլտվություն ծովային հատվածի շինարարության համար, որը տրվել էր «Հարավային հոսքին», երկրորդ՝ ստանալ Թուրքիայի տարածքային ծովային ջրերում ու Թուրքիայի հատուկ տնտեսական գոտում աշխատանքների իրականացման թույլտվություն»:
Ուկրաինայի պաշտոնական մամուլում այսօր հրապարակվել է օրենք, որի համաձայն՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը զրկվում է նախագահի կոչումից, հայտնում է RT-ն:
Այսօր Մոսկվայում՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, տեղի կունենա երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը, հայտնում է vesti.ru-ն:
LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր ընտանիքով ուղևորվում է Համբուրգի կլինիկա: Էքսքլյուզիվ կադրերը խմբագրության տրամադրության տակ են հայտնվել դեռևս երգչուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից 2-3 ամիս առաջ:
Ռազմական կոնֆլիկտները համաշխարհային տնտեսությանն արժենում են ՀՆԱ-ի 13%-ը՝ մոտ 14 տրլն դոլար, ասվում է տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում, ովքեր կազմում են Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index):
«Ես միշտ հիացել եմ Հարավային Աֆրիկայի կրթական համակարգով: Ինձ շատ դուր է գալիս նրա ժողովրդավարությունն ու փոխակերպումը»,-հայտարարել է 33-ամյա Իբրա Գեբրեյոհաննեսը News24-ին տված հարցազրույցում՝ ՀԱՀ-ի Կվազուլու-Նատալ նահանգի համալսարանում երկրաբանի դիպլոմ ստանալուց հետո:
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում նախօրեից գլուխ բարձրացրած լարված ռազմական դրությունն ընդդիմադիր զինյալների և կառավարական ուժերի միջև շարունակվել է նաև այսօր և, բարեբախտաբար, առանց հայ համայնքի ներկայացուցիչների կորուստների:
«Այո, Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության մակարդակը շատ բարձր է, կան խնդիրներ նաև Արևմուտքի և Բաքվի հարաբերություններում։ Բայց և կարևոր է, որ Արևմուտքը չի իրականացրել քայլեր, որոնք միտումնավոր կսրեին իրավիճակը»:
Երբ այդ օրերի որոշ հայ գործիչներ համագործակցում էին օսմանյան իշխանությունների հետ, հնչակյաններն ընդդիմանում էին։ Նույնիսկ նրանց պատգամավորական աթոռներ էին առաջարկում, բայց նրանք մերժում էին։ Մի՞թե հերոսություն չէր նրանց արածը։ Նրանք ֆիդայիներ չէին, ոչ էլ` թուրքերին սպանելու համար ոտքի ելած արկածախնդիրներ, այլ քաղաքական լուրջ կեցվածք ունեցող գործիչներ էին»,- ասում է Եղիկ Ջերեջյանը