
Մեծ Բրիտանիայի ակտիվների արժեքը հասել է ռեկորդային 10 տրլն ֆունտի

Մեծ Բրիտանիայի ակտիվների զուտ արժեքը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել է ռեկորդային 9,8 տրիլիոն ֆունտ ստեռլինգ (13,2 տրիլիոն դոլար)։ Դա վկայում են երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալները:
Անցյալ տարվա ցուցանիշի աճը կազմել է 803 միլիարդ ֆունտ կամ 8,9 տոկոս, ինչն ամենաէական վերելքն է հաշվարկներն սկսելու պահից ի վեր: Բարձրացման հիմնական պատճառը հողերի թանկացումն է (280 միլիարդ ֆունտով կամ 5,9 տոկոսով), որոնց բաժին է ընկնում բրիտանական բոլոր ակտիվների կեսը:
Հողերի արժեքը վերջին 20 տարում աճել է 412 տոկոսով, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է մյուս ակտիվների թանկացման տեմպերը, նշել է The Daily Mail-ը:
Այնուամենայնիվ, անցյալ տարի աճի արագությունն էապես դանդաղել է 2014 թվականի 15 տոկոսի եւ 2015 թվականի 10 տոկոսի համեմատությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: