Բաժիններ՝

ՄԲ վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:

«Մենք սովորաբար չենք մեկնաբանում հարցերը, որոնք կապված են այլ երկրներում ընտրություններին և թեկնածուների առաջադրման հետ: Այնպես որ շատ քիչ հավանական է, որ մենք կմեկնաբանենք այդ հայտարարությունը»,- «Ռիա-նովոստի»-ին պատասխանել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից:

Պուտինն այսօր հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031