Էբոլայի դեպքերի թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գերազանցել է 100-ը
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության (ԷՎՀՀ) դեպքերի թիվը, հուլիսի վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու նահանգում դրա բռնկման սկսվելուց ի վեր, անցել է հարյուրը, իսկ մահացածների թիվը հասել է 59-ի: Այդ մասին լույս օգոստոսի 22-ի գիշերը Twitter-ում հայտնել է աֆրիկյան այս երկրի առողջապահության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ հաղորդումներ են ստացվել այս տարածաշրջանում հեմոռագիկ տենդի 102 դեպքի մասին, որոնցից 75-ը հաստատված են, իսկ 27-ը՝ հավանական»,- նշում է առողջապահության նախարարությունը:
Դրա հետ մեկտեղ օգոստոսի 21-ին օրվա ընթացքում հիվանդության լաբորատոր ճանապարհով հաստատված դեպքերի թիվն ավելացել է վեցով, իսկ մահացածների թիվը, որոնց մոտ հաստատվել է ԷՎՀՀ-ի ախտորոշումը, չորսով: «Հավանականների» խմբում փորձագետները ներառում են հիվանդության եւ մահվան այն դեպքերը, երբ դիտվել են ԷՎՀՀ-ի ախտանշաններ, բայց հետազոտությունների համար նմուշներ վերցնելը հնարավոր չի եղել, ուստի եւ պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ:
Օգոստոսի 8-ին ԿԴՀ-ում մեկնարկած իմունիզացիայի արշավի ընթացքում արդեն պատվաստում Է ստացել 1693 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: