Բաժիններ՝

Իսրայելը հաստատել է 382 միավոր բնակարանների կառուցումը Արեւմտյան ափին. Haaretz

Իսրայելի իշխանություններն օգոստոսի 22-ին հաստատել են 382 միավոր նոր բնակարանների կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում: Այդ մասին հայտնել է Haaretz թերթը:

Հրատարակության տվյալներով՝ խոսքը վերաբերում է Արեւմտյան ափի իսրայելական քաղաքացիական վարչակազմում շինարարության համաձայնեցման եզրափակիչ փուլին, իսկ բնակարանների կառուցման աշխատանքները կարող են սկսվել անհապաղ:

2018 թվականի մայիսի վերջին հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը 2,5 հազար միավոր նոր բնակարաններ կկառուցի Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրերում: Ինչպես այն ժամանակ նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Իսրայելը «գործով է շարունակում բնակավայրերի զարգացումը» այդ տարածաշրջանում:

Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում չդադարող շինարարությունը հիմնական խոչընդոտներից մեկն է համարվում է տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգվության խորհուրդն ընդունեց 2334 բանաձեւը, որով Իսրայելից պահանջվում էր անհապաղ դադարեցնել բնակարանների կառուցումը օկուպացված արաբական տարածքներում: Իսրայելական կողմն այն ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու այդ փաստաթղթի դրույթները: 2017 թվականի օգոստոսի վերջին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է, որ հրեական պետությունը կշարունակի կառուցել եւ զարգացնել բնակավայրերը Արեւմտյան ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս