
Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ-ին գազի մատակարարումների ավելացման հարցը. Financial Times

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից մեկը կդառնա Կասպից ծովի տարածաշրջանից ԵՄ-ին բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունների քննարկումը: Այդ մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի աղբյուր:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Բեռլինը «մեծ հետաքրքրություն է հանդես բերում» Հարավային գազամիջանցքի նկատմամբ, որով գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպային:
Հրատարակության աղբյուրը նշել է, որ Գերմանիան կցանկանար, որ այդ խողովակաշարով Եվրոպան նաեւ թուրքմենական եւ իրանական գազ ստանար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: