Եվրոյի փոխարժեքն ապրիլի 11-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 79 ռուբլին
Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 1,5 տոկոսով եւ հասել 1 եվրոյի դիմաց 79,02 ռուբլու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ եվրոյի փոխարժեքը 79 ռուբլուց բարձր է եղել 2018 թվականի ապրիլի 11-ին:
Դոլարն, իր հերթին, աճել է 1,09 տոկոսով՝ մինչեւ 68,01 ռուբլի: Ամերիկյան արժույթի փոխարժեքը 68 ռուբլու նշագիծն առաջին անգամ գերազանցել է այս տարվա օգոստոսի 13-ին: