Բաժիններ՝

Թրամփի զինակից Փոլ Մանաֆորտին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի ութ կետով

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ:

Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Մանաֆորտին սպառնում է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ:

Մանաֆորտի ֆինանսական խախտումներն ու մեքենայությունները բացահայտվել են Թրամփի նախընտրական արշավում «ռուսական հետքի» հետաքննության ընթացքում, որը կատարել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:

Վիճռի հրապարակումից հետո Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Մանաֆորտին լավ մարդ է համարում եւ ցավում է նրա համար:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մանաֆորտի գործը ոչ մի կերպ կապված չէ «Ռուսաստանի եւ իր նախընտրական շտաբի «նախահամաձայնության» հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս