Թրամփի նախկին փաստաբանն իրեն մեղավոր է ճանաչել հարկերի պարտակչության և ֆինանսական մեքենայությունների մեջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն իրեն մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից:
Միաժամանակ նա խոստովանել է, որ ապօրինաբար ստացել Է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:
Բացի այդ, Քոենը խոստովանել է, որ վճարել է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը, նշել է դատախազության ներկայացուցիչը: Դա, Քոենի խոսքով, արվել է Թրամփի ցուցումով:
Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, Քոենը հայտարարել է, թե ունի տեղեկատվություն, «որը հետաքրքրություն կներկայացնի» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի համար, ով հետաքննում է «ռուսական հետքը» 2016 թվականի ամերիկյան ընտրություններում:
Փաստաբան Քոենը NSNBC հեռուստաալիքին հայտնել է, որ ինքը «շատ երջանիկ կլինի հատուկ դատախազին պատմելու այն ամենն, ինչ գիտի», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: