Բաժիններ՝

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է ԱՄն-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: «Որպեսզի բոլոր համար պարզ լինի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Իրանում ռեժմի փոխարինմանը, այն, ինչ մենք ցանկանում ենք՝ ռեժիմի գործելակերպի էական փոփոխությունն է»,- ասել է Բոլթոնը, որի մամուլի ասուլիսը հեռարձակել է Իսրայելի հեռուստատեսությունը:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: «Եթե նրանք ցանկանում ենք հանդիպել, լավ է, եթե՝ ոչ, ինձ համար միեւնույն է»,- ասել է նա:

Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- ասել է նա: «Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- հավելել է Խամենեին:

Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում:

Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»: Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,- պարզաբանել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս