
Ռուսաստանը ԱՄՆ-ին հաղթեց առանց մի կրակոցի. New American Journal

Ռուսաստանը կարողացավ ԱՄՆ-ին հաղթել այն սցենարով, որը նախորդ տարիներին անհնարին էր թվում: Այդ մասին գրել է New American Journal-ը: Նշվում է, որ դա հնարավոր է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հետեւանքով, որն իբր գործում է հօգուտ Մոսկվայի շահերի եւ երկիրը տանում է քաոսի: Ինչպես ընդգծում է հրատարակությունը, Թրամփի իշխանության գալը վերածվել է ազգային եւ միջազգային ճգնաժամի:
«Ռուսաստանը ԱՄՆ-ին հաղթել է առանց մի կրակոցի»,-գրում է հրատարակությունը:
Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ ներկայիս իրադրությունը կարող է աղետալի դառնալ ԱՄՆ-ի համար: Մասնավորապես, դեմոկրատների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Թրամփը կարող է անորոշ ժամկետով կանգնեցնել կառավարության աշխատանքը՝ դրանով իսկ ստեղծելով ազգային անվտանգության եւ տնտեսական ճգնաժամի սպառնալիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: