
Ձնատեղման պատճառով Էյֆելյան աշտարակը փակել են այցելուների համար

Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակ, դադարեցված է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումների պետճառով։
«Ձնատեղման պատճառով ես ներկայում փակ եմ հանրության համար»,- ասված է Twitter ցանցում աշտարակի պաշտոնական օգտահաշվում:
Բացառություն է արվում սոսկ այն այցելուների համար, որոնք ճաշ են ամրագրել հուշարձանի ռեստորանում: Փարիզում ձյունը տեղում է հունվարի 22-ի առավոտից՝ քաղաքի փողոցներ իջնելով խիտ փաթիլներով: Կարճ ժամանակամիջոցում քաղաքն սպիտակ ծածկոց է հագել, որի բարձրությունն արդեն մեկ սանտիմետրից ավելի է: Սպասվում է, որ տեղումները կշարունակվեն նաեւ հունվարի 23-ին:
Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշերից մեկն է, տարեկան այն մի քանի միլիոն մարդ է այցելում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: