Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը դատապարտված չեն հակառակորդներ և մրցակիցներ լինել, ինչպես դա եղել է «Սառը պատերազմ»-ի տարիներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսպիսի հայտարարությամբ է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև տեսակապով ելույթի ժամանակ:

«Մենք չենք դատապարտված չենք հակառակորդներ լինել: Մենք կարող ենք անել ավելին: Հարցն այնպես չէ, որ մենք դատապարտված ենք հակառակորդներ լինել, ինչպես «Սառը պատերազմի» օրերին»,- ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներն այսպես է մեկնաբանել Պոմպեոն:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում Ուկրաինայի հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031