Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին հաջողվել է Կանադայի հետ հասնել ավելի բարենպաստ պայմանավորվածության, ինչի արդյունքում Դետրոյթը և Կանադայի Վինձոր քաղաքը կապող նոր Գորդի Հաուի միջազգային կամուրջը կբացվի հուլիսի 27-ին՝ նախապես նախատեսված ժամկետում։ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

«Ինձ հաջողվեց Ամերիկայի համար շատ ավելի լավ գործարք կնքել, և դրա արդյունքում նոր ու տպավորիչ Գորդի Հաուի միջազգային կամուրջը, որը կապում է Դետրոյթն ու Վինձորը, Օնտարիոն, կբացվի հուլիսի 27-ին՝ ըստ ժամանակացույցի»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ նախնական գործարքն իր համար անընդունելի էր, իսկ նոր պայմանավորվածությունը հիանալի և արդար է։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը և հավելել. «Թող երկու կողմերն էլ երկար տարիների հաջողություն ունենան այս հրաշալի նոր նախագծով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031