Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Քելլին ատում էր իր աշխատանքը. The Washington Post
Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին այդ աշխատանքը վատագույնն էր համարում իր կյանքում, իսկ դրանից ազատվելու օրը՝ լավագույնը այն ժամանակվանից, երբ զբաղեցրեց այդ պաշտոնը: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու նախկին օգնականներից մեկի՝ Քլիֆ Սիմսի «Իժերի թիմը» գրքում, որը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: The Washington Post թերթը հունվարի 21-ին քաղվածքներ է հրապարակել դրանից:
«Դա վատագույն աշխատանքն էր, որը ես երբեւիցե ունեցել եմ»,- ասել է Քելլին Սիմսին դեռ մինչեւ իրենց պաշտոններից երկուսի հեռանալը: Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշել է, որ աշխատակազմի նախկին ղեկավարը անպարկեշտ բառ է օգտագործել: «Մարդիկ, հավանաբար, կարծում են, թե ինձ անհանգստացնում է, երբ գրում են, որ ինձ կարող են հեռացնել: Եթե դա երբեւիցե տեղի ունենա, դա կդառնա իմ կյանքի լավագույն օրն այն ժամանակվանից, երբ ես ստացա այդ պաշտոնը»,-ասել է Քելլին:
Ինչպես նշվում է գրքում, Քելլին նաեւ պատմել է, որ իր պաշտոնավարմամբ, առաջին հերթին, ծառայում է երկրին եւ հետո՝ ԱՄՆ-ի նախագահին»: Թերթը կարծիք է հայտնել, որ հուշերի հեղինակը կարող էր այդ բառերը որպես թշնամական մեկնաբանել ԱՄՆ-ի ղեկավարի նկատմամբ: Քելլին, ինչպես դեկտեմբերին հայտնել է The New York Times թերթը, իր օգնականներին քանիցս ասել է, որ Թրամփը չի համապատասխանում նախագահի պաշտոնին:
The Washington Post-ն ընդգծում է, որ այս գիրքն իր նմաններից տարբերվում է նրանով, որ Սիմսը պաշտպանում է Թրամփի քաղաքականությունը, բայց միեւնույն ժամանակ արծարծում է բարոյականության հարցեր: Այսպես, հեղինակը գրում է, որ Թրամփը կասկածանքով էր վերաբերվում իր օգնականներին: Հենց դա է, ինչպես նշվում է գրքում, նրան դրդել «վարչակազմի ներսում թշնամիների» ցուցակ կազմել Քեյթ Շիլլերի աջակցությամբ, որը երկար ժամանակ Թրամփի օգնականն էր ու թիկնապահը:
«Մենք պատրաստվում ենք ազատվել բոլոր օձերից, նույնիսկ նրանցից, որոնք բնակվում են ամենախորքում»,- նախագահի խոսքը մեջբերում է Սիմսը:
Քելլին Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2017 թվականի հուլիսից մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը: 2017 թվականի հունվար ամսից մինչեւ հուլիս պաշտոնաթող գեներալը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարն էր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: