Բաժիններ՝

Ինդոնեզիայում առնվազն վեց մարդ է մահացել հեղեղումից ու սողանքից. Jakarta Post

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում առնվազն վեց մարդ է մահացել, եւս 10-ը՝ անհետ կորել հեղեղման ու սողանքի հետեւանքով: Այդ մասին գրել է Jakarta Post թերթը: Հեղեղման ու սողանքի պատճառ է դարձել հորդառատ անձրեւներից հետո գետի մակարդակի բարձրացումը: Ամենից ավելի տուժել է Գովայի շրջանը, որտեղ վեց մարդ է զոհվել:

Հրատարակության տվյալներով՝ հեղեղման հետեւանքով վնասվել են տասնյակ շենքեր եւ մի քանի կամուրջ: Տեղի իշխանությունները մարդկանց տարհանում են իրականացնում եւ օգնություն ցույց տալիս տուժածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս