Լյուքսեմբուրգում 2020 թվականից հասարակական տրանսպորտով երթևեկությունն անվճար կլինի
Լյուքսեմբուրգը 2020 թվականի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով՝ ավտոբուսներով, տրամվայներով եւ մերձքաղաքային էլեկտրագնացքներով երթեւեկությունն անվճար կլինի: Այդ մասին հայտնել է Մեծ դքսության տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:
«Սա համապարփակ տրանսպորտային ռազմավարության տորթի բալն է»,- նրա խոսքը մեջբերում է Luxemburger Wort թերթը:
Բացառություն կկազմի ուղեւորությունը մերձքաղաքային գնացքների առաջին կարգի վագոնով, որը կմնա վճարովի: Նախագծի իրագործման ծախսերն իշխանությունների կողմից գնահատվել են տարեկան 41 մլն եվրո: Լյուքսեմբուրգի բնակչությունը 600 հազար մարդուց փոքր-ինչ ավելի է, նրանց 48 տոկոսն օտարերկրացիներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: