Փարիզում սկսեց գործել «Խիստ ցուրտ» պլանը
Փարիզի քաղաքապետարանը գործի է դրել «Խիստ ցուրտ» պլանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցածր ջերմաստիճանի եւ ձյան տեղումների պատճառով։
Փարիզում ձյուն է գալիս հունվարի 22-ի առավոտվանից, սպասվում է, որ քաղաքում մինչեւ երեք սանտիմետր ձյուն կտեղա:
«Ջերմաստիճանի իջնելու պատճառով մենք ակտիվացնում ենք «Խիստ ցուրտ» պլանը… 24 ժամվա ընթացքում մենք Փարիզում 220 լրացուցիչ տեղ կբացենք անօթեւանների շտապ ապաստարանի համար»,- գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ում:
Ընդամենը ձմռան սկզբից Փարիզում բացվել է 2,5 հազար տեղ առանց բնակության որոշակի վայրի անձանց ապաստանելու համար: Անցած ձմռանը Ֆրանսիայում ցրտից մահացել է չորս մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: