
Brexit-ի շուրջը կրկնական հանրաքվեն ավելի ու ավելի է հավանական է դառնում. բրիտանական մամուլ

Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ը: Ավելի ճիշտ, փորձում են կանխատեսել, թե էլ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, տեղեկացնում է BBC-ին:
Daily Telegraph-ին հայտնի է դարձել, որ հունվարի 21-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը վերջապես պաշտպանել է կրկնական հանրաքվեի գաղափարը: Նրա կուսակիցներն, արդեն որոշ ժամանակէ, փորձում էին իրենց առաջնորդին համոզել ընդունելու այդ որոշումը, թեեւ նա ինքն, ինչպես ասում են, Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու կողմնակից է:
Այժմ Քորբինը ցանկանում է, որ կառավարությունը Համայնքների պալատի պատգամավորներին թույլ տա հաջորդ շաբաթ քվեարկել կրկնական հանրահարցման կողմ կամ դեմ: Ինչպես գրել է հրատարակությունը, խորհրդարանն իրավունք ունի Թերեզա Մեյին հարկադրել հայտարարելու եւս մեկ հանրաքվե, որը կարող էհանգեցնել այն բանին, որ Brexit-ը չեղարկվի:
Տարբեր կուսակցություններից կրկնական հանրաքվեի գաղափարի կողմնակիցների կարծիքով՝ լեյբորիստների պաշտպանությունը դրա անցկացումն ավելի ու ավելի հավանական է դարձնում: Հունվարի 21-ի երեկոյան, ինչպես գրել է թերթը, լեյբորիստները ներկայացրել են կրկնական հանրաքվի մասին իրենց ուղղումը, որը կարող է քվեարկության դրվել արդեն հաջորդ շաբաթ, եթե այդ որոշումն ընդունի Համայնքների պալատի խոսնակը:
Ուղղումը կառավարությանը կոչ է անում պատգամավորներին թույլ տալ քվեարկելու այն տարբերակների շուրջը, որոնք թույլ կտան խուսափել առանց պայմանագրի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց: Տարբերակներից մեկը, որի օգտին, լեյբորիստների պլանով, կարող են քվեարկել Համայնքների պալատի անդամները, կլինի հենց կրկնական հանրաքվեն: