Բաժիններ՝

Ռումինիան ԵՄ-ին կառաջարկի գնահատել «Արևելյան գործընկերության» հեռանկարները

Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանակում կցանկանար քաղաքական հռչակագիր ընդունել «Արեւելյան գործընկերության» հեռանկարների վերաբերյալ եւ որոշել զարգացման կոնկրետ նախագծերը: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուն:

Ռումինիան հունվար ամսից կես տարով դարձել ԵՄ-ի նախագահը: Ավելի վաղ Ռումինիան հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում գերակայություններից մեկը կդառնա հարաբերությունները «Արեւելյան գործընկերության» հետ:

«Մեզ համար կլինի երկու կարեւոր ուղղություն: Նախեւառաջ, մենք ուրախ կլինեինք նախարարական նիստի արդյունքներով, որը «Արեւելյան գործընկերության» շուրջ տեղի կունենա Բրյուսելում, իրացնել քաղաքական հայտարարություն եւ տեսնել «Արեւելյան գործընկերության» քաղաքականության հեռանկարն ապագայում: Մենք կցանկանայինք գնահատել այն, ինչն արդեն արված է, ԵՄ-ի ներդրման կարեւորությունը մեր գործընկերների համար: Մենք կարծում ենք, որ ներկայում հարկավոր է տեսնել «Արեւելյան գործընկերության» ապագան եւ փորձել կենտրոնանալ համագործակցության կոնկրետ նախագծերի վրա»,-ասել է նա՝ հանդես գալով Բրյուսելում կայացած միջոցառմանը:

«Մենք այն հաստատ կարծիքին ենք, որ մեր արեւելյան գործընկերները կարեւոր ավանդ են ներդնում ԵՄ-ի անվտանգության գործում: Ուստի մեր գերակայությունը կլինի՝ որոշել այն նախագծերը, որոնք կֆինանսավորվեն, որպեսզի ազդանշան ուղարկենք մեր հարաբերությունների լրջության մասին»,-ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս