
«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը ուղևորներից մեկի գործողությունների պատճառով փոխել է երթուղին

«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել է երթուղին, հունվարի 22-ին վայրէջք է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում: Այդ մասին վկայում են Flightradar24.com ավիացիոն պարտալի տվյալները:
Ինքնաթիռը վայրԷջք է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 14:18-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում խուլիգանության փաստ է տեղ գտել ուղեւորներից մեկի կողմից, ինչից հետո, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսավիացիայի օդային տրանսպորտի Ուրալի միջտարածաշրջանային տարածքային վարչության պետ Ալեքսանդր Շուլեպովը, ինքնաթիռն ուղարկվել է Խանտի-Մանսիյսկ:
ՌԻԱ Նովոստին արտակարգ ծառայությունների աղբյուրից որոշ մանրամասներ է ստացել «Աերոֆլոտի» SU1515 չվերթի կարգազանց ուղեւորի մասին:
«Ուղեւորին, որին արտակարգ վայրէջքի մեղավոր են համարում, կոչում են Պավել, նա 41 տարեկան է»,-ասել է գործակալության զրուցակիցը եւ հավելել, որ Սուրգուտում օդանավի թռիչքի պահին նա զբաղեցնում էր 14A տեղը: