Բաժիններ՝

Գերմանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը. հարցում

Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը: Ինչպես հունվարի 21-ին հայտնել է Neue Presse թերթը, այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը RTL մեդիախմբի պատվերով անցկացրել է Forsa սոցիոլոգիական ծառայությունը:

Թեպետեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիան կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիների 67 տոկոսը նման երկյուղներ չունի: Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ «այդ նախագծից արժե հրաժարվել»:

Հարցվածների 90 տոկոսը վստահ է, որ Թրամփը ցանկանում է կարգավորել ամերիկյան գազի մատակարարումները Եվրոպային:

«Գերմանացիները պարզորոշ տեսնում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ վեճերն ունեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շարժառիթներ»,- ասել է Forsa-ի ղեկավար Մանֆրեդ Գյուլները: Գերմանական հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաեւ ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից արված սպառնալիքները գերմանական այն ֆիրմաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը: Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել է՝ «անտեղի ու անվայել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս