Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Թրամփին արգելում է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Այս մասին ասված է Կոնգրեսի կայքում:

Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ Ջիմ Փանետայի հայտարարության մեջ նշվում է, որ օրինագիծն արգելում է «դաշինքից դուրս գալու նախագահի բոլոր փորձերը եւ դրա համար բյուջետային միջոցների օգտագործումը»:

Բացի դրանից, փաստաթուղթը հավանություն է տալիս պաշտպանության համար համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը ծախսելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձգտմանը: Հունվարի կեսերին հաղորդվել էր, որ Թրամփը մասնավոր զրույցներում մի քանի անգամ ցանկություն է հայտնել դուրս գալ կազմակերպությունից: Ինչպես գրել է The New York Times-ը, այդ որոշումը հավասարազոր կլիներ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմալուծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031