Բաժիններ՝

Մահացել է Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը. AP

93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիծաբան գրող, Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ռասել Բեյքերը: Հունվարի 23-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Բեյքերը գրող էր, Էսսեիստ եւ լրագրող: Պուլիտցերյան մրցանակը՝ ժուռնալիստիկայի, գրականության եւ երաժշտության բնագավառում ամերիկյան հեղինակավոր պարգեւը, նա ստացել է «Հասունացում» (Growing Up, 1982) ինքնակենսագրության եւ The New York Times թերթում հրապարակված հոդվածների համար, որտեղ 1962-ից մինչեւ 1998 թվականը նա վարում էր «Տեսաբան» սյունակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս