
Փոմպեոն և Մնուչինը Դավոսի համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձևաչափով

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել ՀՏՀ-ին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ոչ միայն ինքը չի մեկնելու Դավոս, այլեւ այնտեղ չի ուղարկելու իր նախարարներին՝ Փոմպեոյին եւ Մնուչինին: Պատճառն արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող շաթդաունն է, որն ամենաերկարատեւն է դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ:
ՀՏՀ-ի աշխատանքի ծրագրի նորացումը հունվարի 22-ի առավոտյան հրապարակել են համաժողովի կազմակերպիչները: Ինչպես սպասվում է, Փոմպեոն եւ Մնուչինը ՀՏՀ-ի առանձին նստաշրջանին տեսակամրջով կմասնակցեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին: