
«Brexit-ի ցանկացած սցենար կհարվածի բրիտանական տնտեսությանը». ԱՄՀ ղեկավար

Գլոբալ տնտեսական ճգնաժամը համաշխարհային տնտեսությանը «անկյունում» չի սպասում: Մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:
«Կարո՞ղ ենք ասել, որ գլոբալ ճգնաժամը սպասում է մեզ անկյունում: Ոչ: Բայց համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի դանդաղ, քան սպասվում էր, միևնույն ժամանակ, աճում են նաև ռիսկերը»,- նշել է նա:
ТАСС-ի հաղորդմամբ՝ Լագարդն անդրադարձել է նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, մասնավորապես նշելով, որ ելքի ցանկացած սցենար բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա:
Լագարդի կարծիքով՝ իրավիճակի նույնիսկ ամենաբարենպաստ լուծումը կհարվածի բրիտանական տնտեսությանը:
«Նույնիսկ «ամենափափուկ» սցենարը (Brexit) կբարդացնի գործարքների ընթացքը և փոխադրումն ավելի քիչ հարմարավետ կդարձնի», – ասել է Լագարդը:
Նա նշել է, որ ելքային գործընթացը նաև անորոշություն է ստեղծում եվրոպական տնտեսության համար: