
Իսրայելը հաջողությամբ փորձարկել է հակահրթիռային պաշտպանության Arrow 3 համակարգը

Իսրայելացի զինվորականներն ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ հունվարի 22-ին անցկացրել են հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկում: Այդ մասին հայտնել են Իսրայելի զանգվածային լրավամիջոցները:
Թիրախի հայտնաբերումից հետո հակահրթիռն արձակվել է Իսրայելի կենտրոնական մասի ռազմակայանի տարածքից: Արդյունքում թիրախը խոցվել է, նշված է հաղորդագրության մեջ՝ Իսրայելի զինվորական գերատեսչության վկայակակոչմամբ:
«Հաջող փորձարկումը կարեւոր իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ Իսրայելն ունակ է իրեն պաշտպանել առկա եւ ապագա սպառնալիքներից՝ տարածաշրջանում իր գոյության համար»,- հայտարարել են Իսրայելի պաշտպանության նախարարությունում:
Փորձարկումների նպատակն էր Arrow 3-ում մտցված վերափոխումների ստուգումը: Իսրայելում մշակված այդ համակարգը կարող է հրթիռներ կալանել տիեզերքում, նշված է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: