Բաժիններ՝

«Դա այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցությունների արդյունքում». Ճապոնիայում հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը ժամանակ կպահանջի

Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցը այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցություններով: Այդ մասին Տոկիոյում կայացած հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Դա այնքան էլ դյուրին խնդիր չէ, որը կարելի է լուծել մի քանի բանակցությունների արդյունքում»,- ընգծել է նա, հավելելով, որ ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի կնքումը որոշակի ժամանակ կպահանջի: Միեւնույն ժամանակ Սուգան, մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հունվարի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպումը, նշել է, որ պետությունների ղեկավարներին հաջողվեց «կառուցողական բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ»: «Մենք կարծում ենք, որ դա 2019 թվականի հիանալի մեկնարկ էր ճապոնա-ռուսական հարաբերությունների համար»,- հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031