Բաժիններ՝

Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել է. կան զոհեր

Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի է ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս: Հունվարի 22-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ուժային կառույցների մի աղբյուր։

«Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի է ենթարկվել Օլենգորսկի (Մուրմանսկի մարզ) հեռավար օդուժի գնդի օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս: Ավիապատահարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:40-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ վթարի ենթարկված ռմբակոծիչի անձանակազմից, նախնական տվյալներով՝ ողջ են մնացել հրամանատարը եւ ղեկապետը:

«Նախնական տեղեկատվությամբ՝ հրամանատարը եւ ղեկապետը ողջ են մնացել»,- ասել է աղբյուրը: Այդ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած էչորս հոգուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031